•December 9, 2007 •
2 Comments

Օգտագերծել եմ վազ, ավազ, ծաղիկներ և այլ պարագաներ:Խայտաբղետ է, տոնական: Իսկ որպես նվեր` ցանկալի է նվիրել տարիքով ավելի երիտասարդներին:
Posted in Կոմպոզիցիաներ
•November 17, 2007 •
6 Comments
Օգտագործել եմ վազ, վարդեր և այլ պարագաներ: Գույները ստացել եմ ակրիլով: Հատուկ բացի սևից և սպիտակից ոչ մի գույն չեմ օգտագործել, որպեսզի կոմպոզիցիան ստանա ավելի դասական և խիստ տեսք:
Posted in Կոմպոզիցիաներ
•October 25, 2007 •
12 Comments

Աբստրակտ ոճի սանրվածք է:Օգտագործել եմ այլումինե ցանց, լենթեր, արհեստական մազանման լենթեր:Կարծում եմ պրակտիկ չէ, որովհետև դժվար թե գտնվի մեկը, ով կցանկանա այս սանրվածքով գնալ որևէ երեկույթի կամ այլ տեղ:Սակայն կա միտք…Իսկ ինչ եք տեսնում դուք` նայելով սանրվածքին?
Posted in Սանրվածքներ
•September 29, 2007 •
10 Comments

Իմ սիրած գործերից մեկն է: Օգտագործել եմ նկար, արհեստական արխիդեաներ, որոնք բնականից գրեթե չեն տարբերվում, լենթեր, ֆետր և մի քանի այլ մանր-մունր պարագաներ: Սկզբում պատրաստեցի «ծաղկեփունջը»: Անընդհատ թվում էր, որ ինչ-որ բան պակաս է: Բայց երբ «ծաղկեփունջը» ամրացրեցի նկարին, ամեն ինչ ընկավ իր տեղը, որովհետև նկարի գույները համապատասխան են «ծաղկեփնջի գոիյներին և լրացնում են մեկը մյուսին:
Posted in Կոմպոզիցիաներ
•September 29, 2007 •
6 Comments

Փաթեթավորման նմուշ է: Օգտագործել եմ ֆետր և մի քանի փոքրիկ ծաղիկներ ու տերևներ, որոնք հանկարծակի ընկան ձեռքիս տակ: Առանձնապես մեծ աշխատանք կատարված չէ: Փորձեք նաև ինքներդ, կարծում եմ կստացվի:
Posted in Կոմպոզիցիաներ
•September 29, 2007 •
4 Comments

Ամանորյա կոմպոզիցիա է: Օգտագործել ոմ վազ, մոմ, եղևնու ճյուղեր, լենթ, ոսկեգույն սփրայ և այլ մանր-մունր պարագաներ: Ոսկեգույնի և մուգ կարմիրի համադրություն է, որ տալիս է ճոխ տեսք և տոնական տրամադրություն:
Posted in Կոմպոզիցիաներ